00:00:00

Ելիսեյան պալատում հայտարարել են, որ Մակրոնի մոտ անցել են կորոնավիրուսով վարակման ախտանիշները

15:57, 24 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այլեւս կորոնավիրուսով վարակման ախտանիշներ չունի: Այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի՝ դեկտեմբերի 24-ին տարածված հայտարարության մեջ: «Հանրապետության նախագահի մոտ այլեւս չեն նկատվում կորոնավիրուսով վարակման ախտանիշներ»,- հայտարարել են Ֆրանսիայի պետության ղեկավարի վարչակազմում: Այնտեղ ընդգծել են, որ հիվանվության ժամանակ Մակրոնը շարունակել Է աշխատել «եւ անցկացնել անհրաժեշտ խորհրդատվություններ»: «Նույն կերպ Էլ նա կշարունակի կատարել իր պարտականություններն առաջիկա ժամերին եւ օրերին»,- հավելել են Ելիսեյան պալատում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Մակրոնը հանդիպումներն անցկացնում Է տեսակապի ձեւաչափով: «Գործող սանիտարական կանոնակարգի համաձայն՝ նախագաի մեկուսացումը կարող Է դադարեցվել յոթ օրն ավարտվելուց հետո,- շարունակել են վարչակազմում:- Սուրբ Ծննդից մի քանի ժամ առաջ Մակրոնը կցանկանար հիշեցնել արգելման միջոցների, սենյակների օդափոխման, դմակներ կրելու, ձեռքերը կանոնվորապես լվանալու եւ ամենօրյա շփումների քանակը սահմանափակելու կարեւորության մասին»: Հանրապետության նախագահը նաեւ ֆրանսիացիներին մաղթել Է լավ տոներ եւ վստահություն Է հայտնել, որ կարող Է ապավինել յուրաքանչյուրին կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու հարցում: Դեկտեմերի 17-ին Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել Էր, որ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի թեստ Է հանձնել, եւ դրա արդյունքը եղել Է դրական: Նախագահի վարչակազմում հայտարարել, որ Ֆրանսիայի ղեկավարը «կշարունակի աշխատել եւ իր գործունեությունն իրականացնել հեռավար»: Նա ինքնամեկուսացել Է Վերսալի Լանտեռն իր քաղամերձ նստավայրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր