00:00:00

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 կգ սիգ. շրջակա միջավայրին հասցվել է 770 000 դրամի վնաս

15:43, 24 դեկտեմբեր 2020 Իրավական

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: «Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770.000 ՀՀ դրամի չափով»,-ասված է հայտարարությունում: Նախարարությունից հիշեցրել են, որ սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը: Վերահսկողությունը կշարունակվի ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր