00:00:00

Սանդուն ստանձնել է Մոլդովայի նախագահի պաշտոնը

14:46, 24 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հինգշաբթի երդվել է և ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը, հայտնում է РИА Новости-ն: Տեղական օրենսդրության համաձայն, Մոլդովայի նախագահը պաշտոնը ստանձնում է իր երդմնակալության պահից: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Հանրապետության պալատում: Նոյեմբերի 15-ին Մոլդովայում տեղի է ունեցել նախագահական ուղղակի ընտրությունների երկրորդ փուլը: Սանդուի «Գործողությունն ու համերաշխությունը» հավաքել են ձայների 57,75% -ը: ԿԸՀ-ն հաստատել է քվեարկության արդյունքները, իսկ ԱՊՀ-ի և ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդները ընտրությունները ճանաչել են լեգիտիմ: Սահմանադրական դատարանը նույնպես ճանաչել է ընտրությունների արդյունքները՝ հաստատելով Սանդուին այս պաշտոնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր