00:00:00

Ոստիկանությունից այս տարի ավելի քիչ մարդ է դուրս եկել, քան 2018-ին. փոխոստիկանապետ

14:14, 24 դեկտեմբեր 2020 Իրավական

Ոստիկանությունից դուրս եկողների թվերը այս տարի ավելի քիչ են եղել, քան նախորդ տարիներին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով նրան, որ շատ ոստիկանության ծառայողները հրապարակային հայտարարություններ են անում, որ այս պայմաններում այլեւս չեն կարող ծառայել ոստիկանությունում եւ հեռանում են: «Եթե չեմ սխալվում, 2018-ին այդ թիվը 1500-ից ավելի է եղել, այս տարի 1150-ին մոտ: Իսկ հայտրարություններն արվում են իրենց որոշակի նկատառումներից ելնելով, գուցե այդ հայտարարություններով փորձում են արդարացնել տվյալ փուլում ոստիկանությունից դուրս գալու որոշումը»,-ասաց նա: Փոխոստիկանապետը հերքեց տեղեկությունները, թե ՀՀ ոստիկանապետը հրաժարական է տվել. «Ես եմ ներկայացել կառավարության նիստին, որովհետեւ ես եմ անձամբ կնոնակարգում իրավական խումբը: Տարբեր օրենսդրական հարցերի հետ կապված ես եմ ներկայանում: Նաեւ այն պատճառով, որպեսզի իրավիճակով պայմանավորված կարողանանք հստակ կանոնակարգել բոլոր գործընթացները»: Դիտարկմանը, որ ամեն օր տեղեկություններ են հայտնի դառնում, որ տարածքներ են անցնցում հակառակորդի տիրապետության տակ, Ֆիդանյանը նկատեց. «Ոստիկանությունը եւ ես ապաքաղաքականացված կառույց ենք, հետեւաբար, ես կպատասխանեմ այն հարցերին,  որոնք կվերաբերեն ոստիկանությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր