00:00:00

Հայաստանի «սողացող» օկուպացիա է գնում. Վազգեն Մանուկյան

14:04, 24 դեկտեմբեր 2020

Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ, Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են: Մեր ժողովուրդն էլ է մեղք, դեպրեսիայի մեջ է՝ 2.5 տարի առաջ ոտքի բարձրացավ՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է արդեն դուրս գալ», - ասաց Մանուկյանը: Նա նաև նկատեց, որ ժողովուրդն այդ վիճակից դուրս կգա: «Եթե գործը շուտ վերջացնեինք, Սյունիքը պահպանած կլինեինք: Կուշացնենք՝ էլի բան կկորցնենք: Հայաստանի «սողացող» օկուպացիա է գնում», - ընդգծեց Մանուկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր