00:00:00

Արցախի նախադպրոցական տարիքի երեխաները Ամանորին կստանան 20 հազարական դրամ

12:17, 24 դեկտեմբեր 2020

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը: Ներկայացվող նախագծի նպատակը Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներին աջակցության տրամադրումն է Ամանորի կապակցությամբ։ Այս միջոցառման շահառու է համարվում Արցախում 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ կարգով՝ 20 000 դրամ յուրաքանչյուր երեխային, ըստ Հայփոստին ու Արցախփոստին տրամադրված՝ երեխաների անվանացանկերի։ Աջակցությունը տրամադրվելու է մինչեւ Ամանոր, հաջորդ շաբաթվա ընթացքում: Միջոցառման շահառու հանդիսացող երեխաների տվյալները Ծառայությանը տրամադրում է Ոստիկանությունը, ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների։ Սոցիալական աջակցությունը վճարվում է շահառուի ծնողին (խնամակալին)։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հասկանալի պատճառներով այս տարի ամանորյա միջոցատռումներ չեն լինի, բայց պետք է առավելագույնը անել, որ երեխաները չզրկվեն ամանորյա միջոցառումներից: Ամանորյա միջոցառումներ կլինեն մեր թատրոններում, դա շատ կարեւոր է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր