00:00:00

ՀՀ կառավարությունը «Տոյոտա Լանդ Կրուիզեր» մակնիշի շտապօգնության մեքենաներ նվիրաբերեց Արցախին

11:50, 24 դեկտեմբեր 2020

ՀՀ կառավարությունը իր այսօրվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում որոշում կայացրեց, որով «Տոյոտա Լանդ Կրուիզեր» մակնիշի 5 շտապօգնության մեքենա կնվիրաբերի Արցախին: «ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված 2020թ. պետական բյուջեի 1229 ծրագրի միջոցառման շրջանակում Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև նվիրատվությամբ ստացվել է 12 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապօգնության մեքենաներ: Նախագծով առաջարկվում է շտապօգնության մեքենաներից հինգը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: Մյուս 37 մեքենան կամրացվի Առողջապահության նախարարության հաշվեկշռին` դրանք հետագայում նպատակային նշանակությամբ տնօրինելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր