00:00:00

Պահանջում եմ ձեռնարկել քայլեր՝ կասեցնելու համար Բաքվում Լյուդվիգ Մկրտչյանի հանդեպ ապօրինությունները. Ա.Աբովյան

11:35, 24 դեկտեմբեր 2020

Մինչ իշխանական  զանազան տղաներ և աղջիկներ զբաղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության քրտնաջան վերականգնումով և թուրք-ադրբեջանական բարբարոսների կողմից`Արցախի Հանրապետության օկուպացված  տարածքների լեգետիմիզացիայի գործերով, հայ գերիներից մեկի հանդեպ իրականացվում է ահավոր մի գործընթաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: «Ուրեմն, Բաքվի ռազմական դատարանը ձերբակալել է հայ ազատամարտիկ Լյուդվիգ Մկրտչյանին, իբր վերջինս`լինելով առաջին Արցախյան  ազատամարտի մասնակից,  ժամանակին կտտանքների  է  ենթարկել ադրբեջանցի  գերիներին։ Իհարկե, ադրբեջանցիները չեն դադարեցնի մեր գերի տղերքի հաշվին գործողությունների  իրագործումը, որը միտված է  մասնակի կոծկել ադրբեջանցիների  վայրագ վերաբերմունքը  հայերի հանդեպ, մասնավորապես` հայ գերիների  հանդեպ։ Հիմա հարց. մինչև ե՞րբ է փաշինյանական իշխանությունը  շարունակելու թուրքերի դուդուկի տակ լամբադա պարել, այն դեպքում, երբ մեր տղերքին բացահայտ  խոշտանգում են: Ախր ո՞նց, ո´նց կարելի է լռել... Տպավորություն է, որ թուրքերի  նկատմամբ Ձեր «սերը» այնքան  անսահման  է, որ որոշել եք պարզապես  չնկատել` «իրենց» կողմից հայ ազատամարտիկ Մկրտչյանի հանդեպ իրագործվող գործողություները: Սա արդեն ակնհայտ ադրբեջանամետ վարքագիծ է: Չնայած ես չեմ զարմանա, եթե փաշինյանական իշխանավորների կողմից հնչեն օրինակ`Մկրտչյանին «դատապարտող» ճառեր։ Որպես հայ մարդ  և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր պահանջում եմ անհապաղ`պետական մակարդակով, ձեռնարկել քայլեր, որոնք թույլ կտան կասեցնել Լյուդվիգ Մկրտչյանի հանդեպ իրագործվող ապօրինությունները։ Խելքի եկեք, ուղղակի խելքի եկեք: Հ.Գ. Հավաստիացնում եմ, որ անձամբ ես և  "Բարգավաճ Հայսատան" խմբակցության պատգամավորները`մեր լիազորությունների շրջանակներում անում ենք, կանենք ու անելու ենք ամեն ինչ, որ մեր ազատամարտիկին և բոլոր գերի տղերքին փրկենք թուրք և ադրբեջանցի  վայրենիների ճիրաններից»,- գրել է Աբովյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր