00:00:00

Կառավարությունը, նիստ չանելով, վավերացրել է տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը. Գեղամ Մանուկյան

11:25, 24 դեկտեմբեր 2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները կառավարության շենքի մոտ են: Լրագրողների հետ զրույցում դաշնակցական Գեղամ Մանուկյանն արձանագրեց, որ կառավարությունն ունակ և պրոֆեսիոնալ չէ: Մանուկյանը նկատեց, որ անցած հինգշաբթի կառավարության նիստում չի վավերացվել տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը: «Նայեք կառավարության կայքը. երեկ կառավարությունը վավերացրել է, կառավարությունը, նիստ չանելով, վավերացրել է տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը», - ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ ընդդիմությունը հայտարարեց, որ այսօր առավոտյան շրջափակելու են ՀՀ կառավարության շենքը՝ բոլոր կողմերից: «Նիկոլ Փաշինյանը վաղը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անցկացնելու հնարավորությունից», - երեկվա հանրահավաքում ասել էր դաշնակցական Գեղամ Մանուկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր