Այսօր ժամը 11:00-ին նախատեսված է կառավարության հերթական նիստը: Ընդդիմությունը հայտարարել էր, որ ժամը 10:00-ից իրենք շրջափակելու են կառավարության շենքը:
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ այսօր ժամը 10:00-ից կառավարության շենքի բոլոր մուտքերը շրջափակվելու են: Նա հայտարարել էր, որ չպետք է թույլ տան Նիկոլ Փաշինյանին մոտք գործել կառավարության շենք և անցկացնել գործադիրի նիստը:
Այս պահին սակայն ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել կառավարության շենքի մոտ, ոստիկաններն իրենք են շրջափեկել կառավարության շենքը:
https://www.youtube.com/watch?v=yYNBiQjEufs&feature=emb_logo