00:00:00

Ապագան երիտասարդությանն է․ ԵՊԲՀ-ում կընտրեն Ուսանողական խորհրդարանի նախագահի (տեսանյութ)

00:06, 24 դեկտեմբեր 2020

2020 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի Պետական Բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանը ընտրելու է նոր նախագահ։ Ուսանողական խորհրդարանի նախագահին ԲՈՒՀ-ում ընտրելու են կանոնադրության համաձայն։ Թեկնածուներից է նույն ԲՈՒՀ-ի ուսանող Տիգրան Ալեքսանյանը։ Վերջինս վստահ է՝ Բժշկական համալսարանը, որը հարուստ ավանդույթներ ունեցող համալսարան է, այդ ավանդույթների կրողը և շարունակողը իրենք՝ ուսանողներն են լինելու։ «ԵՊԲՀ ՈՒԽ-ի հիմնական գործառույթը եղել և մնալու է ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, որը դրսևորվելու է բուհի ղեկավարման գործում ակտիվ մասնակցությամբ: Այդ սկզբունքը հաստատվել է կառույցի ստեղծման առաջին իսկ օրվանից, և վստահ եմ՝ չի փոխվելու»,- ասում է Ալեքսանյանն իր ուղերձում, որը հրապարակել է ֆեյսբուքյան էջում։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=qCyoCibG3nw&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր