00:00:00

Ռոսպոտրեբնադզորը չեղարկում է ադրբեջանական 12 ձեռնարկությունների համար լոլիկ մատակարարելու արգելքը

23:45, 23 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ռոսպոտրեբնադզորը չեղարկում է լոլիկ մատակարարելու արգելքն ադրբեջանական 12 ձեռնարկություններից: Այդ մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի տեղակալ Անտոն Կարմազինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Անասնապահական եւ ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ադրբեջանական 12 ձեռնարկությունների համար սահմանված լոլիկի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները չեղարելու մասին այն վայրերում, որտեղ հայտնաբերվել էր լոլիկի համավամերիկյան ցեց: Նշվում է, որ չեղարկվում են Ադրբեջանի Հանրապետության սննդային անվտանգության գործակալության նամակն ուսումնասիրելու արդյունքում եւ այդ ծառայության երաշխավորմամբ»,-ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 10-ին Ռոսպոտրեբնադզորն արգելել է ներմուծել խնձոր եւ լոլիկ Ադրբեջանից ԵԱՏՄ համար կարանտին օբյեկտներ, մասնավորապես, հարավամերիկյան ցեց հայտնաբերելու կապակցությամբ: Դեկտեմբերի 17-ին Ռոսպոտրեբնադզորը մասնակի չեղարկել էր Ադրբեջանից ՌԴ լոլիկ ներմուծելու սահմանափակումները՝ թույլ տալով մատակարարել հինգ ձեռնարկություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր