00:00:00

Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ-ի հետ հերթական համաձայնագրից

23:23, 23 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ուկրաինայի կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ հավանության է արժանացրել ԱՊՀ համաձայնագրերից երկրի դուրս գալու մասին օրինագիծը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, խոսքը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների շրջանում համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող համաձայնագրի մասին է, որը ստորագրվել է 2000 թվականի հունվարի 25-ին Մոկսվայում: Երկրի կառավարությունը նաև որոշում է կայացրել համապատասխան օրինագիծն ուղարկել Գերագույն ռադայի քննարկմանը: Ուկրաինան ավելի վաղ միակողմանի կարգով դադարեցրել էր Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի և պայմանագրերի գործունեությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր