00:00:00

Թուրքիայի խորհրդարանը 18 ամսով երկարաձգել է Լիբիայում եւ Աֆղանստանում թուրքական զորքերի տեղակայումը

23:12, 23 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանը 18 ամսով երկարաձգել է Լիբիայում եւ Աֆղանստանում թուրքական զորքերի տեղակայումը, հաղորդում է Evrensel թերթը: Լիբիայի հարցով օրինագծում հիշատակվում է աջակցության մասին, որը խնդրել է Լիբիայում Թուրքիայի կողմից աջակցվող Ազգային համաձայնության կառավարությունը: Ընդդիմությունը դեմ է քվեարկել: Օրինագիծը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին հնարավորություն է տել թուրքական զորքեր ուղարկել արտասահման ռազմական գործողություններ անցկացնելու համար: Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նաեւ Աֆղանստանում թուրքական զորքերի ներկայության ժամկետի երկարաձգման մասին օրինագշին: Օրինագիծն առաջին անգամ ուժի մեջ է մտել անցած տարի հունվարի 6-ին, ինչը Թուրքիային թույլ է տվել զորքեր ուղարկել Աֆղանստան ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ «Վճռորոշ աջակցություն» առաքելությունը սատարելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր