00:00:00

Դեկտեմբերի 25-ից կմեկնարկի ձմեռային զորակոչը․որոշումը Կառավարության վաղվա օրակարգում է

23:01, 23 դեկտեմբեր 2020

2020 թվականի դեկտեմբերի 25-ից կմեկնարկի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին որոշումն ընդգրկված է Կառավարության վաղվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում։ Կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։ Ձմեռային զորակոչը կտեւի 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր