00:00:00

Իսրայելն առգրավել է 4 մլն դոլար՝ պնդելով, որ Իրանն այն փոխանցել էր «ՀԱՄԱՍ»-ին

19:30, 23 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Երեքշաբթի օրը Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հրաման է ստորագրել 4 միլիոն դոլար բռնագանձելու մասին: Ըստ իրանական կողմի՝ այդ գումարն Իրանից ուղարկվել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման՝  Գազայի հատվածում տեղակայաված խմբերին, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը: Ըստ իսրայելական աղբյուրների, որոշումը ստորագրվել է Իսրայելի բանակի՝ «ահաբեկչության դեմ պայքարի համար» Ազգային տնտեսական հրամանատարության առաջարկի հիման վրա: Ըստ լրատվամիջոցի, Իսրայելը պնդում է, որ այն միջոցները, որոնք «ՀԱՄԱՍ»-ին են փոխանցվել, նախատեսված են Գազայում շարժման ռազմական ենթակառուցվածքների զարգացման համար՝ ներառյալ զենքի արտադրությունն ու դրա անդամներին աշխատավարձերի վճարումը: Իսրայելական աղբյուրները նշում են, որ առգրավման որոշումը կայացվել է Գազայի շրջանի գործարար Զուհայր Շալմախի և նրան պատկանող «Ալ-Մութահիդոն» փոխանակման ընկերության դեմ: Իրանն այս պնդումներին չի արձագանքել: Իրանը «ՀԱՄԱՍ» շարժման և «Պաղեստինյան իսլամական ջիհադի» ամենամեծ աջակիցներից մեկն է, քանի որ զենք և զինվորական կրթություն է տրամադրում պաղեստինյան այս երկու խմբավորումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր