00:00:00

Ռոհանի. Դոնալդ Թրամփի ճակատագիրը Սադամ Հուսեյնի ճակատագրից լավը չի լինի

19:50, 23 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճակատագիրը Սադամ Հուսեյնի ճակատագրից լավը չի լինի: Այս մասին, ինչպես հաղորդում է Mehr-ը, հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: «Մեր պատմության մեջ երկու խելագարներ են եղել, որոնք պատերազմ են պարտադրել մարդկանց. առաջինը Սադամն էր, մյուսը՝ Թրամփը: Սադամը մեզ պատերազմ էր պարտադրում, իսկ Թրամփը՝ տնտեսական պատերազմ»,-ասել է Ռոհանին: «Մենք միավորվեցինք այդ պատերազմի ժամանակ եւ հաղթեցինք Սադամին: Մենք նաեւ դարձանք այդ խելագարի մահապատժի վկան: Թրամփի ճակատագիրը նրա ճակատագրից լավը չի լինի»,-նշել է նա: Իրանի նախագահը հավելել է, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ տնտեսական պատերազմի հետեւանքները նվազեցնելու եւ կոշտ պատժամիջոցներին վերջ դնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր