00:00:00

Ալժիրը և Մարոկկոն իսրայելական ինքնաթիռներին արգելել են թռչել իրենց օդային տարածքով

19:40, 23 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ըստ տեղեկությունների Թունիսն ու Ալժիրը թույլ չեն տալիս, որ Թել Ավիվից Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթ մուտքային թռիչքներն իրենց օդային տարածքով անցնեն՝ իսրայելական ինքնաթիռներին ստիպելով թռչել Եվրոպայի տարածքով, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը: Թունիսի «Նեսսմա» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թել Ավիվից Ռաբաթ թռիչքուղին անցնում է Միջերկրական ծովով՝ Հունաստանի, Իտալիայի և Իսպանիայի օդային տարածքներով, քանի որ Թունիսն ու Ալժիրն իսրայելական ինքնաթիռների համար փակել են իրենց օդային տարածքները: Իր հերթին, ալժիրյան «Ան-Նահար» կայքն ասել է, որ ապակողմնորոշող աղբյուրները կեղծ լուր են տարածել՝ երկրի օդային տարածքով սիոնիստական ինքնաթիռի թռիչքի մասին: Դրան ի պատասխան, Մարոկկոյի «Ալ Սահիֆա» թերթը գրել է, որ Թել-Ավիվ- Ռաբաթ  թռիչքը խուսափել է Հյուսիսային Աֆրիկայի երկրների օդային տարածք մուտք գործելուց: Այս լուրի վերաբերյալ Ալժիրց և Թունիսից պաշտոնական մեկնաբանություններ չեն հնչել: Այնուամենայնիվ, Թունիսի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Թունիսի մտադրության մասին լուրերը՝ չեն համապատասխանում իրականությանը և միջազգային ասպարեզում փոփոխությունները երբեք չեն ազդի դրա վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր