00:00:00

Չեխիայում խստացվել են COVID-19-ի տարածման դեմ միջոցառումները

18:38, 23 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Չեխիայում հայտարարվել է համաճարակաբանական սպառնալիքի հինգերորդ՝ առավելագույն մակարդակը և մտցվել են նոր սահմանափակումներ՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ Առողջապահության նախարարության ղեկավար Յան Բլատնիի խոսքերին հղումով: Նշվում է՝ դեկտեմբերի 27-ից բոլոր խանութները փակ կլինեն, բացառությամբ սննդի, կենցաղային ապրանքների, դեղատների ու սպառողական ծառայություններ մատուցող հաստատությունների: Քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս կսահմանափակվի: Նրանք կկարողանան հավաքվել ոչ ավելի, քան երկու հոգանոց խմբերով (բացառությամբ նույն ընտանիքի անդամների): Բացի այդ՝ Չեխիայում երկարացվել է պարետային ժամը, որը կգործի 21:00-ից 05:00-ն (նախկինում այն սկսվում էր 23:00-ից):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր