00:00:00

Հանդիպում ՔԿ-ում. կարևորվել է միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը

19:20, 23 դեկտեմբեր 2020 Իրավական

2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն ընդունել են աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն և Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին և ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Կողմերը կարևորել են միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը, քրեական գործերով, ըստ անհրաժեշտության, միմյանց իրավական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև՝ սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը և օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։ Ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ միտված ավելի ամրապնդելու համագործակցությունը՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր