00:00:00

Համոզված եմ՝ կարող էինք այնպես անել, որ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ. Սեյրան Օհանյան

17:21, 23 դեկտեմբեր 2020

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով հրավիրված հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Օհանյանն ասաց, որ այս պատերազմում հայկական բանակը չի պարտվել: Նա ընդգծեց, որ պարտվել է իշխանությունն՝ անգրագետ գործողություններով. «Միայն 2 վայրում՝ մոտավորապես 20կմ-ով է ճեղքվածք եղել, մխրճում հակառակորդի կողմից: Պարտավոր էինք, համոզված եմ, որ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում»: Օհանյանը նշեց՝ ինչո՞ւ պետք է լռի, երբ իր, իր մարտական ընկերների, կառավարության ընկերների կատարած աշխատանքը զրոյացնում են:
«Մենք իշխանության չենք ձգտում», - ավելացրեց նախկին նախարարը: Օհանյանը հայտնեց, որ պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր