00:00:00

Ելիսեյան պալատը հայտնել է Մակրոնի առողջական վիճակի լավացման մասին

17:46, 23 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ելիսեյան պալատը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջական վիճակի լավացման մասին, ով վարակվել էր կորոնավիրուսով, հաղորդում է France Presse գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ Ֆրանսիայի նախագահի առողջական վիճակում նկատվում են «լավացման նշաններ»: Այլ մանրամասներ աղբյուրը չի հայտնում: Երկուշաբթի հանրապետության կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը հայտնել է լրագրողներին, որ իր բուժող բժշկի զեկույցի համաձայն նախագահի մոտ մինչ այժմ նկատվում են կորոնավիրուսի ախտանիշները: Ընդ որում, Աթալը նշել է, որ Մակրոնի առողջական վիճակը կայուն է, եւ որ նա շարունակում է աշխատել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Դեկտեմբերի 17-ին Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել: Ելիսեյան պալատի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Նա կշարունակի հեռավար աշխատել եւ իրականացնել իր գործունեությունը: Նա ինքնամեկուսացել է Լանտերն նստավայրում, որը գտնվում է Վերսալի պալատական համալիրի տարածքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր