00:00:00

Լոնդոնցիները կորոնավիրուսի նոր սահմանափակումների պատճառով զանգվածաբար լքում են քաղաքը

16:54, 23 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Լոնդոնի բնակիչները զանգվածաբար լքում են բրիտանական մայրաքաղաքը`կորոնավիրուսի նոր շտամի պատճառով սահմանափակումները խստացնելու պատճառով: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Ըստ թերթի՝ քաղաքի հիմնական երկաթուղային կայարաններում կուտակվել են քաղաքաբնակների բազմություններ, ովքեր փորձում են դուրս գալ Լոնդոնից՝ մինչ նոր սահմանափակիչ ուժի գործադրումը: Մեծ խցանումներ կան նաև մայրուղիներում, որոնք Լոնդոնը կապում են երկրի այլ մասերի հետ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել էին, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակը կարող է 70 %-ով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, և բնակչության կողմից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջվում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ ապացույցներ չկան դրա աճող վտանգի մասին մահացության կամ հոսպիտալացման առումով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կորոնավիրուսի նոր տեսակ հայտնաբերվել է նաև Նիդեռլանդներում, Դանիայում, Ավստրալիայում, Իտալիայում: Մի շարք երկրներ նույնիսկ որոշել են դադարեցնել տրանսպորտային կապը Մեծ Բրիտանիայի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր