00:00:00

ՀՅԴ-ական երիտասարդները ձնագնդիներով հարվածեցին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ

16:10, 23 դեկտեմբեր 2020

Քիչ առաջ կառավարության շենքից դուրս եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, որի ուղղությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամներ ձնագնդիներ նետեցին եւ սկսեցին բարձրախոսով վանկարկել՝ «Նիկո՛լ, դավաճան», «Նիկո՛լ, հեռացիր»։ Ոստիկանները փորձում էին խոչնդոտել խոչընդոտել ակցիայի մասնակիցներին, նաեւ նրանց  տեղաշարժը՝ թույլ չտալով քայլել կառավարության շենքի կողքով։ Ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ լեզվակռիվ սկսվեց: Ոստիկանը պահանջում էր ՀՅԴ-ական երիտասարդից իջեցնել ձայնը, ինչին վերջինս պատասխանեց, թե արդեն մեկ ժամ բացատրում է, որ այստեղով քայլելն իր սահմանադրական իրավունքն է: Տեսանյութում երեւում է, որ երիտասարդը բղավում է. «Ինձ թուրքը չի կարողացել սատկացնել, դու շատ փոքր ես, որ կարողանաս սատկացնել: Բայց դու հիմա թուրքին ես ծառայում»: Ոստիկաններից մեկը հերքեց, թե որեւէ մեկը նման բան է ասել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր