00:00:00

Թուրք ընդդիմադիր լրագրողին դատապարտել են 27 տարվա ազատազրկման

15:38, 23 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Այսօր Ստամբուլի դատարանը թուրք ընդդիմադիր լրագրող, «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր  Ջան Դյունդարին ահաբեկչության և լրտեսության մեղադրանքով դատապարտել է 27 տարվա և 6 ամսվա ազատազրկման, հաղորդում է english.alarabiya.net-ը։ Հոկտեմբերին դատարանը նաև որոշում էր կայացրել Թուրքիայում Դյունդարի ակտիվների վրա կալանք դնել: Դյունդարի փաստաբանները նախօրեին հայտարարել էին, որ չեն մասնակցի դատավարությանը՝ ասելով, որ դա «պարզապես ներկայացում է»։ 2015 թվականի նոյեմբերին «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Ջան Դյունդարին ձերբակալվել էր նյութի հրապարակման համար, որտեղ ասվում էր, որ թուրքական հետախուզությունը զենք է մատակարարում իսլամիստ գրոհայիններին, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ։ Հոդվածում օգտագործվել էին Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությանը պատկանող բեռնատարների զննության ժամանակ 2014 թվականին արված լուսանկարներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015-ին հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Դյունդարն իր արարքների համար «բարձր գին կվճարի» և «իրենից հեշտ չի ազատվի»։ 2016 թվականին Դյունդարին և թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին դատարանը դատապարտեց համապատասխանաբար 5 տարի 10 ամսվա և 5 տարվա ազատազրկման։ Նախքան դատավճռի հրապարակումը՝ դատարանի շենքի դիմաց անհայտ անձը կրակել էր Դյունդարի ուղղությամբ՝ թեթև վնասելով նրա ոտքը։ Դրանից հետո Դունդարը բողոքարկել էր դատավճիռը, 2018 թվականին Գերագույն վերաքննիչ դատարանը չեղյալ էր հայտարարել դատավճիռները և գործի կրկնակի դատաքննություն նշանակել։ Գործի կրկնակի քննությունը սկսվել է 2019 թվականին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր