00:00:00

Ցավոք, այս տղաների արյունը դեռ չչորացած՝ թուրքը նորից գրադը դրել է Գորիսի, Կապանի գլխին. Տեր Ահարոն քհն. Մելքումյան

15:28, 23 դեկտեմբեր 2020

Ցավոք սրտի, այս տղաների արյունը դեռ չչորացած՝ թուրքը նորից գրադը դրել է Գորիսի, Կապանի գլխին, Բաքուն էլ հայտարարում է՝ Զանգեզուրն իմն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը, որը եկել էր ՀՀ քննչական կոմիտեի բակ՝ ի աջակություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի։ «90-ական թվականներին թուրքն իր գրադը դրել ու հարվածում էր Գորիսին, Կապանին։ Եղավ ազգային-ազատագրական պայքար, որովհետեւ զոհվում էին խաղաղ բնակիչներ, հային այլընտրանք չէին թողել։ Սկսվեց Արցախյան պատերազմը, ու ազատագրեցինք մեր հողերը, մեր հայրենիքը։ Գիտե՞ք ինչ սրբություններ մնացին այնտեղ։ Ադրբեջանի գերբի վրա էլ կա՝ 1918 թվական, դրանից առաջ չկար, մենք՝ կայինք։ Արյունով գծվեց մեր հայրենիքը։ Ցավոք սրտի, այս տղաների արյունը դեռ չչորացած՝ թուրքը նորից գրադը դրել է Գորիսի, Կապանի գլխին, Բաքուն էլ հայտարարում է՝ Զանգեզուրն իմն է։ Եթե գաք Գորիսի եկեղեցի, եկեղեցու բակում գրադի արկ կա պայթած. 1994 թվականին թուրքը հարվածել է եկեղեցուն, բարեբախտաբար, եկեղեցուն չի կպել»,- նշեց տեր Ահարոն քահանա Մելքումյանը։ Նա նշեց, որ ինքն այստեղ է եկել, որովհետեւ Քաջարանի քաղաքապետն ընտրվել է իր ազգասիրությամբ, դարձել է քաղաքապետ 98 տոկոս քվեով. «Այս մարդն այսօր այստեղ է, երբ Արցախյան պատերազմը սկսվեց, նա այնտեղ էր՝ դիրքերում, իսկ այսօր այստեղ է։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, մարդիկ բռունցք էին պարզում, բայց եկավ մեկը, որն ազգին տարավ գերի»։ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը լրագրողներին այդ առնչությամբ առակ պատմեց. «Ասում են՝ մի մարդ դուրս է գալիս, որպեսզի որոնի ճշմարտությունը, ու մեկ էլ պատահում է սուտը. ասում է՝ ո՞ւր ես գնում, գնում եմ՝ ճշմարտությունը որոնելու, սուտն ասում է՝ միասին գնանք։ Գնում են, հասնում են ի գյուղ, գյուղացիներ են հավաքված, մարդը հարցնում է՝ տեսե՞լ եք ճշմարտությանը, ասում են՝ այստեղ չկա ճշմարտություն, առաջանում են մի քաղաք, տեսնում են, որ մարդիկ են հավաքված, մարդը հարցնում է՝ այստեղ կա՞ ճշմարտությունը, ասում են՝ նոր այստեղից գնաց, մի քիչ առաջանում է ու տեսնում մի ճգնավորի, մոտենում ու ասում է՝ Հայր սուրբ, տեսե՞լ ես ճշմարտությանը, ասում է՝ որդի, ո՞վ է տեսել, որ սուտը հետը պտտվի, ման գա ճշմարտությանը, նախ սուտը վանիր քեզնից։ Այդ մարդը սուտը վանեց, տեսավ, որ ճշմարտությունն ընդառաջ է գալիս»։ Նա պատմեց, որ երեկ Տեղ գյուղում մի կապիտանի հուղարկավորություն է արել, որին թուրքերի կողմից սպանված էին գտել. «Մի քանի օր առաջ 21։00-ից 22։00-ի կողմերը Խնձորեսկի ճանապարհահատվածում, որից 200 մետր վերեւ թուրքն է, թուրքերն իջել են մեր ճանապարհ, կանգնեցրել են մեքենան, մեքենան չի կանգնել, հետեւից կրակել են մեքենային։ Այս պահին թուրքը Որոտան գյուղում է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր