00:00:00

ՄԻԵԴ-ը հայտնել է, որ իր կայքը կիբերհարձակման է ենթարկվել քուրդ քաղաքական գործչի գործով որոշումից հետո

15:07, 23 դեկտեմբեր 2020

ՄԻԵԴ-ը հայտնել է, որ իր կայքը կիբերհարձակման է ենթարկվել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթին Դեմիրթաշի գործով որոշումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ընդդեմ Թուրքիայի Սելահաթին Դեմիրթաշի գործով որոշման հրապարակումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայքը խոշորամասշտաբ կիբերհարձակման է ենթարկվել: Այս պահին կայքն անհասանելի է: Դատարանը դատապարտում է այդ միջադեպը»,-ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր