00:00:00

Անհրաժեշտ է Սփյուռքին ներգրավել համազգային խնդիրների լուծմանը. «Լուսավոր Հայաստան»

14:47, 23 դեկտեմբեր 2020

Հայաստանում փոփոխության կարիք ունի եւս մեկ կետ՝ կապված համազգային խնդիրների լուծմանը Սփյուռքի ներգրավման հետ: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ Ղարաբաղի վրա հարձակվելիս Ադրբեջանը նախապես ստացավ իր մեծ եղբոր՝ Թուրքիայի աջակցությունն ու օգնությունը: Մինչդեռ Հայաստանում երկար տարիներ շարունակ ամեն ինչ արվել է երկրի քաղաքական կյանքում Սփյուռքի դերը սահմանափակելու համար: «Անհրաժեշտ է «պատուհանները» եւ «դռները» բացել Սփյուռքի ներկայացուցիչների համար: Նրանք երկրորդ անձնագիր ունենալով՝ հնարավորություն չունեն զբաղեցնելու նախարարական պաշտոններ: Անհրաժեշտ է նրանց նման հնարավորություն ընձեռել թարմ օդի ներհոսքի համար»,- պարզաբանեց Մարուքյանը՝ հավելելով, որ առանց դրա անհնար է հաղթահարել երկրի առջեւ կանգնած մարտահրավերները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր