00:00:00

Մեր անհաջողությունների մեջ մեղավոր է լուցկին, այո լուցկին

13:48, 23 դեկտեմբեր 2020

Մեր անհաջողությունների մեջ մեղավոր է լուցկին, այո լուցկին։ Եկեք թանկացրեք, թող լինի մեկ տուփի արժեքը՝ 20.000 դրամ և տեսեք, ոնց է մի ամբողջ ազգ լուցկու գնից խոսում։ Քանի լրատվական է լուսաբանում և քանիսն են բոյկոտում, քանիսնն են սոցցանցերում գրառում կատարում։ Լուցկին հո հայրենիք չի, որ չխոսեք, լուցկին հո Շուշին չի, որ անարժեք լինի։ Լուցկու տուփը զինվորից թանկ է, ոնց դուխին էր տանկ զինվորի կյանքից։ Գրառմանս կարող եք և հումորով և լուրջ վերաբերվել, բայց սա այսօրվա մեր դաժան իրականությունն է։ Թանկացրեք լուցկին այնքան՝ ինչքան, որ հայրենիք եք տվել թուրքին, որ տարիներ հետո ձեր երեխային ասեք՝ բալես գիտես ժամանակին 10 դրամ էր , հայրենիքը ծախելուց հետո է դարձել 20.000  դրամ։ Տղես դու էլ իմացիր, եթե Ձեր սերունդն էլ վաճառայի հայրենիքը, մենք էլ օջախ չենք ունենալու, որ վառ պահենք, հետևաբար լուցկին այնքան կթանկանա, որ չենք կարողանա գնել։ Եվ էլ ինչների՞ս է պետք լուցկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր