00:00:00

Պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղերքի շենքերում սայլակների հարմարությունով վերելակներ կտեղադրվեն. Մարության

13:37, 23 դեկտեմբեր 2020

Սոցապ նախարարի հետ արդեն խոսել եմ և նրան խնդրել եմ, որ վերջնական ճշգրտումներ անի, մեզ փոխանցի բոլոր այն երևանաբնակ տղերքի ցուցակը, որոնք պատերազմի ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել, և մենք քաղաքապետարանի աշխատակիցների խնայած գումարներով բոլոր շենքերում վերելակներ կտեղադրենք, որոնք թույլ կտան սայլակներով մուտք գործել վերելակ: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով պատերազմի ընթացքում տուժած քաղաքացիներին աջակցելու մասին: «Այն զրկանքները, որոնք կրել են մեր քույրեր-եղբայրները, շատերը, ցավոք, կորցրել են իրենց երեխաներին, հայրերին, մայրերին, շատերը մնացել են առանց նրանց միակ կերակրող: Սա բավականին ծանր է, ազգային ողբերգություն է, և քաղաքապետարանը պետք է անմասն չմնա և իր ներդրումն ունենա նրանց աջակցելու հարցում: Լուծելու ենք խնդիրները կետային, ամբողջովին, բնականաբար, մեր հնարավորությունների սահմանում»,-ասաց նա: Հայկ Մարությանը նշեց, որ վերջին շրջանում  քաղաքապետարանում պարգևավճարներ չեն բաժանվել, և այդ խնայողություններն ուղղվելու են ճիշտ նպատակին: Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց բոլոր աշխատակիցներին, որոնք պատրաստական են եղել աջակցել այս հարցում: Մարությանն անդրադարձավ նաև ամբողջ քաղաքում հին վերելակները նորերով փոխարինելու մասին հարցին և նշեց, որ այս շաբաթ մրցույթ կհայտարարվի 2021 թվականին ևս 100 վերելակ փոխարինելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր