00:00:00

Արտակ Բեգլարյանն այսօր ԱԺ նախագահին կներկայացնի Արցախի օմբուդսմենի պաշտոնից հեռանալու երկրորդ դիմումը

12:59, 23 դեկտեմբեր 2020

Արտակ Բեգլարյանն այսօր ԱԺ նախագահին կներկայացնի Արցախի օմբուդսմենի պաշտոնից հեռանալու մասին երկրորդ դիմումը: Այս մասին նա հայտարարել է  մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ պահից սկսած Բեգլարյանը ՄԻՊ պարտականություններից ազատված կհամարվի: Պաշտոնաթողությունը պայմանավորված էր գործադիր իշխանությունում մեկ այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: Իսկ թե ի՞նչ աշխատանքի, Բեգլարյանը սխալ համարեց հաղորդել: Սակայն ԶԼՄ-ներում արդեն տեղեկություններ կան նրա` Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակման մասին: Բեգլարյանը հայտնեց, որ երկար է մտածել այդ առաջարկի մասին եւ համաձայնել է, քանի որ մտադիր է ավելի շատ օգուտ բերել նոր պաշտոնում, քան օմբուդսմենի կարգավիճակում էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր