00:00:00

Արցախի ՄԻՊ հաշվարկներով` պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան

12:14, 23 դեկտեմբեր 2020

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշվարկներով` Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան:  Այս մասին դեկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Մեր հաշվարկներով` մինչև 40 հազար անձ անօթևան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով տարածքների օկուպացման պատճառով: Այդ անձանց զգալի մասն արդեն Արցախի Հանրապետությունում է»,- ասաց Բեգլարյանը: Նա հավելեց, որ նշված անձանց համար առաջին հերթին պետք է լուծել ժամանակավոր կացարանի խնդիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր