00:00:00

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կան բազմաթիվ կովիդով հիվանդներ եւ կոնտակտավորներ. Լ. Զաքարյան

12:06, 23 դեկտեմբեր 2020

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կան կովիդով հիվանդ բազմաթիվ հիվանդներ եւ կոնտակտավորներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երեւանու ավագանու նիստի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը՝ անդրադառնալով փաստին, որ առավոտյան ժամը 11-ին ավագանու նիստը քվորումի բացակայության պատճառով հետաձգվեց 30 րոպեով: «Ունենք նաեւ ավագանու անդամներ, որոնք դեռ մանդատը չեն վերցրել եւ եւ ներկա պահին ուղղակի հնարավորություն չունեն մասնակցելու ավագանու նիստին: Ցավոք սրտի, ստացվեց, որ ժամը 11-ի դրությամբ քվորում չունեինք: Նաեւ ունենք բժիշկներ, որոնք անհետաձգելի վիրահատություններ ունեն եւ դասախոսական կազմոց, որոնք ներկա պահին քննություններ են ընդունում»,-ընդգծեց նա: Քաղաքապետ Հայկ Մարությանը շուտափույթ ապաքինում մաղթեց հիվանդներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր