00:00:00

Ամասիայի ճանապարհահատվածը բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ Ոսկեպարի հատվածը՝ փակ

10:55, 23 դեկտեմբեր 2020

ՀՀ ոստիկանությունն իրազեկում է․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, իսկ Շիրակի մարզի Ամասիայի ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար: Տավուշի մարզի Ոսկեպարի ճանապարհահատվածը փակ է միայն բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները ձնամաքրման աշխատանքներով պայմանավորված փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի ոլորանների ձնամաքրման աշխատանքներն ավարտված են, և երթևեկությունը վերականգնված է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր