00:00:00

ԱՄՆ-ում պատժամիջոցներ են սահմանել Սիրիայի նախագահի տիկնոջ նկատմամբ

23:04, 22 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի տիկին Ասմա Ասադի նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ սահմանափակումներ են մտցվել նաեւ նրա մտերիմ ազգականներից մի քանիսի նկատմամբ: Պետդեպի ղեկավարն ընդգծել է, որ պատժամիջոցներն ընդունելու պատճառը «սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերին խոչընդոտելն է»: «Ռեժիմի շահերից ելնելով՝ Ասման գլխավորել է տնտեսական եւ քաղաքական իշխանության կոնսոլիդացիայի ջանքերը, այդ թվում՝ իր այսպես կոչված բարեգործական եւ հասարակական կազմակերպությունների միջոցով»,-ընդգծել է Պոմպեոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր