00:00:00

ԱՄՆ-ն պատրաստ է ծովային սահմանի մասին բանակցությունների հարցով շարունակել աշխատանքը Իսրայելի եւ Լիբանանի հետ

22:39, 22 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ-ն պատրաստ է ծովային սահմանի մասին բանակցությունների հարցով շարունակել աշխատանքը Իսրայելի եւ Լիբանանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Ավելի վաղ այս տարի Իսրայելի եւ Լիբանանի կառավարությունները օգնության համար դիմել են ԱՄՆ-ին: Ծովային սահմանների հարցով համաձայնագիրը կհանգեցներ երկու երկրների զգալի տնտեսական շահերի: Ցավոք՝ չնայած երկու կողմերի բարի կամքի, կողմերը նախկինի պես հեռու են համաձայնության հասնելուց: ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ կառուցողական քննարկումներում եւ կողմերին բանակցությունների կոչ է անում ՝ համապատասխան ծովային պահանջներին, որոնք փոխանցվել են ՄԱԿ-ին»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր