00:00:00

Մոտ 100 մլն դրամով Գյումրու ԲԿ-ում կառուցվել է թթվածնի արտադրության եւ մատակարարման կենտրոնի շենք

21:00, 22 դեկտեմբեր 2020

Գյումրու բժշկական կենտրոնը թթվածնային կայան կունենա։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի մամուլի ծառայությունից։ «Կորոնավիրուսով պայմանավորված Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը ձեռնամուխ եղավ ԲԿ-ում ունենալ թթվածնային կայան: Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում, որոշվեց Գյումրի ԲԿ-ի տարածքում կառուցել թթվածնային կենտրոն: Մոտ 100 մլն դրամ գումարի շրջանակում, որն ի դեպ կառավարությունն է հատկացրել, կառուցվեց թթվածնի արտադրության եւ մատակարարման կենտրոնի շենքը։ Գյումրու ԲԿ-ն կարտադրի ոչ միայն թթվածին, այլեւ անհրաժեշտության դեպքում թթվածին կմատակարարի նաեւ մարզի մյուս բուժհաստատություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր