00:00:00

Արցախի ԱԱԾ տնօրենն ու ոստիկանության պետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

20:18, 22 դեկտեմբեր 2020

Հրամանագրերի համաձայն՝ Արարատ Արամայիսի Օհանջանյանն ազատվել է ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնից, իսկ Միքայել Հրանտի Հայրիյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար: Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ոստիկանության պետի պաշտոնից: Սեփական դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի խորհրդականներ Ռուզաննա Վլադիմիրի Սարգսյանը, Էմիլ Մարտիկի Բաբայանը և Կարեն Արմոյի Ներսիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր