00:00:00

Հրաժարականի դիմում են ներկայացրել Ռազմական ոստիկանության պետի տեղակալն ու օպերատիվ ծառայության պետը. Գ. Մանուկյան

19:19, 22 դեկտեմբեր 2020

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ հրաժարականի դիմում են ներկայացրել ՊՆ-ի ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն ու օպերատիվ ծառայության պետ Տիգրան Եղյանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: «Ըստ տեղեկությունների պատճառը եղել է այն, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը հրահանգել է նշված անձանց, որպեսզի նրանք նույնպես աշխատանքներ կատարեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 19-ի կազմակերպած երթի համար մեծ թվով մարդկանց հավաքագրեն:Աղաջանյանն ու Եղյանը հրժարվել են կատարել այդ հանձնարարությունը եւ աշխատանքի ազատվելու դիմումներ են ներկայացրել»,-ասաց նա՝ հավելելով, որ այսպիսին է Նիկոլ Փաշինյանի համակարգը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր