00:00:00

Կառավարության շենքի մոտ վրաններ կտեղադրվեն. ինչ քայլերի կդիմի ընդդիմությունը

22:53, 21 դեկտեմբեր 2020

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վաղը ժամը 12.00-ին 17 կուսակցությունների կողմից հայտարարված գործադուլն ու դասադուլը անժամկետ է լինելու: Բանն այն է, որ ըստ մեզ հասած տեղեկությունների ընդդիմությունը պատրաստվում է վաղը Հանրապետության Հրապարակում և Կառավարության շենքի հարակից տարածքներում վրաններ տեղադրել ու մնալ այնտեղ այնքան ժամանակ մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի: Մեր տեղեկություններով կուսակցությունների լիդերները լինելու են Հրապարակում, ելույթներ են նախատեսված: Ընդդիմությունը վճռական է այս անգամ տրամադրված` աջակիցները փողոցում կլինեն այնքան ժամանակ մինչև կհասնեն իրենց նպատակին: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ ընդդիմության կարծիքով իրենց պայքարը երկարատև է լինելու, քանի որ ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունը ենթադրում է, որ առաջիկայում հրաժարական սպասել դեռ վաղ է: Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժում»-ն արդեն հայտարարել է, որ կոչ է անում բոլորին վաղը գործադուլ և դասադուլ հրավիրել, որին արդեն միացել են տարբեր կրթական հաստատություններ: Թե առավոտյան կլինեն միացողներ, ու ինչի քայլեր կլինի ընդդիմության կողմից, դեռևս հայտնի չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր