00:00:00

Ես միանում եմ դասադուլին. ԵՊԲՀ ուսանող

22:37, 21 դեկտեմբեր 2020

Վաղը ժամը 11:30 ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում, ուսանողների հետ կանգնելու ենք հայրենիքի կողքին։ Ես ամեն օր կորցնում եմ Հայրենիք, կորցնում եմ ինքնություն, վտանգված է իմ նպատակը՝ ապրել ու փրկել կյանքեր իմ երկրում: Վտանգված է այևս ամեն բան՝ կրոն, մշակույթ, յան/եան-ով վերջացող ազգանուն… վտանգված է հայի կյանքն ու հայրենիքը: Ես՝ որպես ուսանող վաղը գնալու եմ հանրահավաքին, գնալու եմ իմ երազանքների ու նպատակների հետևից։ Ես վաղը հայտարարելու եմ դասադուլ։ Եթե իմ ապագա կոլեգաները, համակուրսեցիները ցանկություն ունեն միանալ ինձ ու ընկերներիս վաղը առավոտյան ժամը 11։30 հրապարակի շատրվանների մոտ կսպասեմ ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ուսանող Տիգրան Ալեքսանյանը։ Նշենք, որ ավելի վաղ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դասախոսներ, գիտնականներ, պրոֆեսորներ, տեղեկացրել էին, որ միանալու են 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին, ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը ու երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը հատել է գրեթե բոլոր եզրագծերը և իրավիճակը երկրում մնում է ծայրահեղ վտանգավոր և ճգնաժամային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր