00:00:00

Թուրքական դատարանը քրդամետ նախկին պատգամավորին ավելի քան 22 տարվա ազատազրկման է դատապարտել

19:40, 21 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքական դատարանը քրդամետ նախկին պատգամավորին ավելի քան 22 տարվա ազատազրկման է դատապարտել ահաբեկչության մեջ 3 առանձին մեղադրանքներով, հաղորդում է Reuters-ը: «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունից պատգամավոր Լեյլա Գուվենը երկու այլ պատգամավորների հետ զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից հունիսին այն բանից հետո, երբ նրան մեղավոր են ճանաչել, իբր, ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու համար: Երկուշաբթի հրապարակված վերջին դատավճռում ասվում է, որ Գյուվենը 14 տարի եւ 3 ամսվա ազատազրկման է դատապարտվում ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով եւ եւս 8 տարվա՝ ահաբեկչական քարոզչություն տարածելու երկու առանձին մեղադրանքներով: Գյուվենը գլխավորել է հազարավոր բանտարկյալների հացադուլը, որոնք կոչ են արել վերջ դնել Քրդստանի բանվորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի բազմամյա մեկուսացմանն ու պահանջել են, որպեսզի նա հանդիպի ընտանիքի եւ փաստաբանների հետ: Հացադուլն ավարտվել է անցած տարվա մայիսին Օջալանի խնդրանքով, որից հետո նա հանդիպել է իր փաստաբանների հետ 2011 թվականից ի վեր առաջին անգամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր