00:00:00

Բրիտանական AstraZeneca-ն և Գամալեայի անվան կենտրոնը կորոնավիրուսային պատվաստանյութի վերաբերյալ հուշագիր են ստորագրել. Պուտինը ողջունել է այդ քայլը

20:10, 21 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնի, Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի, «Ռ-Ֆարմ»-ի և AstraZeneca ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Այս մասին գրում է Reuters-ը: Այս առնչությամբ Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտնել է, որ AstraZeneca-ն այս ամիս կսկսի ռուսական Sputnik V պատվաստանյութի օգտագործմամբ Covid-19-ի դեմ փորձարարական պատվաստանյութի կոմբինացիայի կլինիկակակն փորձարկումները` պարզելու, թե արդյոք այն կարող է բարելավել բրիտանական դեղարտադրողի պատվաստանյութի արդյունավետությունը: Համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է հաջող համագործակցություն ընկերությունների միջև: Ըստ Պուտինի՝ այդ ընկերություններում «տիրող ոգին կարող է հանուն ընդհանուր նպատակի գիտական ուժերի, տեխնոլոգիաների միավորման, ներդրումների լավ, համոզիչ օրինակ ծառայել՝ մոլորակի վրա միլիոնավոր մարդկանց կյանքը, առողջությունը և անվտանգությունը պաշտպանության համար»։ «Պետք է միավորել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Դա մեր փաստաթղթում է։ Այս առումով դուք այսօր անում եք այն, ինչ «Մեծ քսանյակը» և ՄԱԿ-ը խոհուրդ են տալիս ամբողջ աշխարհի մասնագետներին՝ միավորել ջանքերը։ Կարևոր է օգտագործել միջազգային համագործակցության բոլոր հնարավորությունները՝ առավելագույնս մոտեցնելու վտանգավոր վարակը վերջապես հաղթելու պահը», - հայտարարել Է Պուտինը։ ՌԴ առաջնորդը հիշել է նաև Ճապոնիայում պոլիոմիելիտի (սուր վարակիչ հիվանդություն, որը պայմանավորված է ողնուղեղի գորշ նյութի բորբոքումով, - Tert.am) ռուսական պատվաստանյութի օգտագործումը, երբ շատ տարիներ առաջ երկրի իշխանությունները կասկածի տակ էին դնում դեղամիջոցի նպատակահարմարությունն ու արդյունավետությունը: Իր խոսքոմ նա այդ առնչությամբ ասել է՝ չնայած դրան պատվաստանյութը հետագայում կիրառվել ու դրական արդյունքներ է ցույց տվել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր