00:00:00

Եղել է հանձնարարական, որը գտել եմ, որ չպետք է կատարեմ. ԱԱԾ նախկին տնօրեն

13:06, 20 դեկտեմբեր 2020 Իրավական

Այս պահին չեմ ուզում անդրադառնալ իմ հայտարարությանը և փաստեր ու հանգամանքներ նկարագրել, չեմ ուզում անդրադառնալ իմ հրաժարականի պատճառներին: Այս մասին,  Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։ «Միայն կարող եմ ասել, որ առաջիկայում նախատեսում եմ ասուլիս տալ։ Իհարկե, ձեռնպահ եմ նեղ անձնական խոսակցությունները ներկայացնելուց, որովհետև այն կարծիքին եմ, որ ԱԱԾ աշխատակիցը չպետք է ներկայացնի այն տեղեկատվությունը, որն իրեն հասու է դարձել ծառայողական պարտականություններն իրականացնելիս», - ասաց Միքայել Համբարձումյանը։ Իսկ այն հարցերը, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը և որոնց մեջ ԱԱԾ նախկին տննօրենը սպառնալիք է տեսել, դրանց մասին, ասաց, որ անպայման կխոսի։ Հարցին, թե ապօրինի հանձնարարություններ արդյոք ստացե՞լ է, Համբարձումյանը պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնամ ապօրինի հանձնարարական ձևակերպումը տալուց։ Կարող եմ ուղղակի փաստել, որ, այո, եղել է հանձնարարական, որը գտել եմ, որ չպետք է կատարեմ»։ Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում էր նշանակվել հոկտեմբերի 8-ին, և պաշտոնից ազատվել էր մեկ ամիս անց՝ նոյեմբերի 8-ին։ Միքայել Համբարձումյանն ասաց նաև, թե երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք է տեսել հատկապես վերջին ամիսներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր