Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այս տարի Սուրբ Ծննդյան ժամանակ կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված միջոցառումների թուլացում չի սպասվում, հաղորդում է Express-ը:
Նա ներկայացրել է Լոնդոնի եւ Անգլիայի հարավ-արեւելյան մասի համար սահմանափակումների նոր՝ չորրորդ մակարդակը:
Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ այդ փոփոխությունների պատճառը դարձել է նոր տիպի կորոնավիրուսը, որը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան սկզբնական շտամը: