00:00:00

Կառավարության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում Տարոն Տոնոյանի հիվանդանոցում

23:04, 19 դեկտեմբեր 2020

NEWS.am–ի տեղեկություններով՝ մեկ ամսից ավելի է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում հայտնի վիրաբույժ, ազատամարտիկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանին պատկանող «Տոնոյան» բժշկական կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝  ստուգումները սկսվել են այն բանից հետո, երբ Տոնոյանը, վերադառնալով ռազմաճակատից, ուշագրավ հայտարարություններ է արել պատերազմի ընթացքում թույլ տրված բացթողումների՝ մասնավորապես կամավորականների՝ զրահաբաճկոններ չունենալու, Փաշինյանին աջակցելու համար Երևանում ցույց անող, բայց Արցախում հոսպիտալների պատերի տակ բժշկական տեղեկանք «մուրացող» ասֆալտի ֆիդայիների  և այլ արատավոր երևույթների մասին։ NEWS.am–ի հետ զրույցում Տարոն Տոնոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ստուգումների փուլն արդեն ավարտվել է և ներկայումս լսումներ են իրականացվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր