00:00:00

Ստեփանակերտի քաղաքապետարանը ամանորյա նվերներ կբաժանի երեխաներին. իրականացվում է երեխաների գրանցում

22:53, 19 դեկտեմբեր 2020

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է մայրաքաղաքի բնակիչներին և Ստեփանակերտում բնակվող տեղահանված քաղաքացիներին, որ Ամանորյա նվերների համար իրականացվելու է 2016, 2017, 2018, 2019, 2020թթ. ծնված (բացի մանկապարտեզների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական խմբերում խմբերի) երեխաների գրանցում: Գործընթացը կատարվելու է «Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սույն թվականի դեկտեմբերի 22-ից մինչև դեկտեմեբրի 28-ը, ժամը 10:00-ից մինչև  17:00:
Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը և ծնողի անձը հաստատող փաստաթուղթը: Լրացուցիչ տեղեկությունների համար պետք է զանգել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի՝ (047)94-16-72 հեռախոսահամարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր