00:00:00

Ռուսաստանում կորոնավիրուսային համաճարակը կավարտվի գարնանը կամ ավելի վաղ. «Ռոսպոտրեբնադզոր»

18:00, 19 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) ղեկավար Աննա Պոպովան կանխատեսել է Ռուսաստանում կորոնավիրուսային համաճարակի ավարտի մոտավոր ժամկետը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ Պոպովայի, համաճարակը կարող է ավարտվել գարնանը կամ նույնիսկ ավելի վաղ: «Դե, գարնանը կավարտվի, եթե փորձենք, կարող է ավելի շուտ ավարտվել: Դա այսօր կախված է բոլորից»,- ասել է ծառայության ղեկավարը: Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հաստատել է, որ պատվաստումը կօգնի համաճարակի դեմ պայքարին, սակայան վիրուսի շրջանառությունը, հավանաբար, որոշակիորեն կմնա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր