00:00:00

Հայտնի է Վրաստանի նոր կառավարության կազմը

17:45, 19 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Գախարիան 10-րդ գումարման խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը եւ ծրագիրը: Տեղեկությունը տարածել է կառավարության աշխատակազմը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: Դեկտեմբերի 11-ին նոր օրենսդիր մարմնի լիազորությունները ճանաչելուց հետո Վրաստանի կառավարությունը հրաժարական էր նեերկայացրել: Բոլոր նախարարները հիմա պաշտոնակատարներ են: Կառավարությունում մեծ փոփոխություններ չեն սպասվում: Նոր կառավարությունում նոր կլինի միայն արդարադատության նախարարը. Թեա Ցուլուկիանին, որն այս գերատեսչությունը ղեկավարել է գրեթե 8 տարի, պատգամավոր է դարձել: Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվել է Գոչա Լոպտկիպանիձեի թեկնածությունը, որը նախկինում Ցուլուկիանիի տեղակալն էր: Պորտֆելները բաշխվել են հետեւյալ կերպ՝ • Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար՝ Մայա Ցկիտիշվիլի, • Վրաստանի արդարադատության նախարար՝ Գոչա Լոպտկիպանիձե, • Վրաստանի ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի, • Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար՝ Նաթիա Թուրնավա, • Վրաստանի արտաքին գործերի նախարար՝ Դավիդ Զալքալիանի, • Վրաստանի ֆինանսների նախարար՝ Իվանե Մաչավարիանի, • Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարար՝ Միխայիլ Չխենկելի, • Վրաստանի օկուպաացված տարածքներից հարկադիր տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար՝ Եկատերինա Թիքարաձե, • Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարար՝ Լեւան Վաիթաշվիլի: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա այն կոչվում է «Եվրոպական պետության կառուցման համար»: Հայտարարված նպատակներն են՝ համավարակի առաջացրած ճգնաժամի հաղթահարում, տնտեսության արագ վերականգնում եւ զարգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար կայուն եւ անվտանգ միջավայրի ստեղծում, կառուցվածքային բարեփոխումների շարունակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր