00:00:00

Պամպեոն բացահայտված հաքերային խոշոր հարձակման համար մեղադրել է ՌԴ-ին

16:40, 19 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Ռուսաստանին ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ հաքերային հարձակում կազմակերպելու համար՝ կատարվածն  անվանելով երբևէ տեղի ունեցած վատագույն հաքերային հարձակումը, հայտնում է BBC լրատվական գործակալությունը: «Մենք կարող ենք շատ հստակ ասել, որ այս գործունեությամբ զբաղվում էին ռուսները»,- ասել է Պոմպեոն: Նա  Մոսկվայի հետ ենթադրյալ կապերի առնչությամբ որևէ  մանրամաս չի հաղորդել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը հերքել է հարձակման ցանկացած մասնակցություն: Ամերիկյան Solar Winds կազմակերպության կողմից ստեղծված ծրագրակազմը թիրախավորած հաքերային հարձակումը բացահայտվել է անցած շաբաթ. պարզվել է, որ այն տևել է ամիսներ շարունակ: ԱՄՆ-ի թիրախավորված գործակալությունների շարքում էր, նաև, միջուկային զենքի կառավարմամբ զբաղվող հաստատությունը: Անդրադառնալով վերոնշյալին, ԱՄՆ-ի Էներգետիկ դեպարտապենտը տեղեկացրել է, որ զինանոցի անտանգությունը չի խաթարվել: Լրատվական գործակալությունը նշել է, որ նույն ծրագրակազմից օգտվող մի շարք ոչ ամերիկյան կազմակերպություններ նույնպես ենթարկվել են հարձակման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անձամբ չի մեկնաբանել հարձակումը, բայց նորընտիր նախագահ Ջո Բայդենը, որը պատրաստվում է երդվել հունվարի 20 -ին, խոստացել է կիբերանվտանգությունը դարձնել իր վարչակազմի «գերխնդիրը»: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր tert.am–ը ԱՄՆ-ի կառավարություն, կարևոր ենթակառուցվածքներն ու մասնավոր հատվածը ենթարկվել էին հաքերային հարձակման, որոնց թվում, ըստ լրատվական աղբյուրների, Միացյալ նահանգների պաշտպանության, ներքին անվտանգության գերատեսչությունները, գանձապետական և առևտրի գերատեսչությունը, Էներգետիկայի դեպարտամենտն ու միջուկային անվտանգության ազգային վարչությունն են: Հարձակման ենթարկվածների թվում են եղել նաև ԱՄՆ ֆինանսների և առևտրի նախարարությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր